ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պարզաբանումներ է տվել կապված այն փաստի հետ, որ ՀՀ Տրանսպորտի և կապի, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին:

«Այո, Գուրգեն Սարգսյանը և Մհեր Շահգելդյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարը համապատասխան միջնորդագրեր է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Հրամանագրերի ստորագրվելուն պես Աշխատակազմի մամուլի ծառայությունը այդ մասին տեղեկատվություն կտարածի: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, ապա, ինչպես գիտեք, կոալիցիոն հուշագրով վերոհիշյալ երկու ոլորտների պատասխանատվությունը դրված է „Օրինաց Երկիր“ կուսակցության վրա և ՕԵԿ-ն էլ հանդես է եկել նախարարների փոփոխությունների առաջարկությամբ»,- ասել է նա: