Չեխական Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի «Գրան-Պրի» մրցաշարը, որում մասնակցել են նաեւ հայ բռնցքամարտիկները:

Արմեն Եփրեմյանը, որ հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում, կարողացել է արծաթե մեդալ նվաճել: Վերջին մարտում 1 միավորի տարբերությամբ նա պարտվել է հունգարացի մարզիկ Բալաշի Բասկայիին:

Եւս երկու մեդալ են նվաճել Արա Պուլուզյանն ու Ցոլակ Անանիկյանը, որոնք հանդես են գալիս 60 եւ 91 կգ քաշային կարգերում: Նրանք պարտվել են կիսաեզրափակչում եւ բավարարվել բրոնզե մեդալներով: