Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը չի մասնակցի Բուլղարիայում կայանալիք միջազգային մրցաշարին, հաղորդում է Sportinfo.am կայքը:
Ինչպես հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում, մեր ազատ ոճի ըմբիշները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն միջազգային մրցաշարի, որն առաջիկայում կայանալու է Խարկովում (Ուկրաինա): Հավաքականի կազմը արդեն հայտնի է՝ 14 ըմբիշներ 8 քաշային կարգերում:


























