Մոսկվայի Բիտցեւսկի պարկում գտել են դաժանորեն ծեծի ենթարկված աղջկա. բացի բազմաթիվ վերքերից, կտրված են եղել աղջկա երկու մատները:

Օգոստոսի 29-ի երեկոյան ռուսական մայրաքաղաքի բնակիչները, որոնք զբոսնել են Բիտցեւսկի պուրակում, կնոջ մարմին են հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են, որ կնոջ գլխվի վրա վերք է եղել: Բազմաթիվ կտրվածքներ հայտնաբերվել են նաև նրա մեջքին: Այս մասին հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան»:

Նախնական տվյալներով՝ կինը 18-25 տարեկան էր: