ԱՄՆ-ի ԱԱԳ-ը կոտրել է ռուսական «Աերոֆլոտ» ավիոընկերության տեղերի ամրագրման համակարգը, հաղորդում են գերմանական Spiegel ամսագրի կայքում:
Ինչպես վկայում են Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերված փաստաթղթերը, փոխադրողի համակարգ մուտ գործելը հատուկ ծառայությունների համար դարձել է «նկատելի ձեռքբերում»: Թե երբ է դա տեղի ունեցել, հրապարակումից հայտնի չի դառնում: Բացի այդ, հայտնի չէ, արդյոք ԱԱԳ-ը «Աերոֆոլտի» բազա մուտք գործելու հնարավորություն հիմա ունի, թե ոչ, եւ արդյոք շարունակվում է վերահսկողությունը, գրում է Lenta.ru-ն:
Spiegel-ի տվյալներով ԱԱԳ-ը կոտրել է նաեւ «Ալ-Ջազիրա» հեռուստալիքի աշխատակիցների ներքին նամակագրությանը, որի շնորհիվ կարդացել է հատուկ ծառայություններին հետաքրքրող անձանց թղթակցությունը





























