Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ լիովին պատրաստ է Անդրե Դիրելի հետ մենամարտին, որը Super Six World boxing Classic սուպերմրցաշարի շրջանակներում ԱՄՆ-ում տեղի կունենա մարտի 27-ին։
Աբրահամը, մասնավորապես, ասել է. «Ես չեմ կասկածում, որ նա ռինգի անկյուններ է փախչելու ինձանից։ Երկրպագուներն իմ ասածի մեջ կարող են համոզվել մենամարտի ժամանակ։ Իհակե, գործը կարող է հասնել միավորներ հաշվելուն, բայց դա չի հուզում ինձ, քանի որ վստահ եմ, որ մրցավարները անկողմնակալ կլինեն։ Պետք չէ կենտրոնանալ նոկաուտի վրա, պետք է մտածել հաղթանակի մասին։ Մարզչիս հետ մենք այս մենամարտի համար համապատասխան ռազմավարություն ենք մշակել, որի մասին չեմ կարող պատմել»։


























