Ալամթիում օգոստոսի 31-ին հանրահայտ երգիչ Քայրատ Մուրթասի համերգի ընթացքում տեղի ունեցած անկարգություններից հետո օգնության է դիմել 90 մարդ: Տուժածների թվում կան նաեւ ոստիկաններ:

Ինչպճես հաղորդում է Tengrinews-ը, վկայակոչելով առողջապահության քաղվարչությունը, այսօր առավոտյան տվյալներով՝ հիվանդանոցներում է գտնվում 8 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր զոհերի մասին, սակայն այդ լուրերն առայժմ չեն հաստատվել:

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, ինչ հանդիսատեսին դուր չի եկել այն, որ երգիչը չափազանց շուտ է հեռացել բեմից; Հանդիսատեսը հարձակվել է բեմի վրա: Դրանից հետո անկարգությունները փողոց են տեղափոխվել:

Կարգ ու կանոն հաստատելու համար գործի են դրվել ՕՄՕՆ-ի ջոկատները: Ձերբակալվել է ավելի քան 150 մարդ, նրանց մեծ մասին կարճ ժամանակ անց բաց են թողել:

Ղազախստանում համերգի ժամանակ անկարգությունների պատճառով 160 հոգու են ձերբակալել

http://news.am/arm/news/169155.html