55-ամյա բրիտանացի Ֆրենք Թերնբրիջը հայտարարել է, որ երկրում ամենաամուր գուլպաների տերն է: Նա գուլպաները գտնել է 25 տարի առաջ հայրենի Գլոսթեր քաղաքում եւ մինչ օրս դրանցից չի բաժանվել:
Թերնբրիջի խոսքով՝ ինքն այդ գուլպաները հագնում է ամեն շաբաթ, սակայն մինչ օրս դրանք չեն ծակվել: Հետաքրքիր է, որ 25 տարի առաջ բրիտանացին երկու զույգ գուլպա է գնել, բայց մի զույգն արագ շարքից դուրս է եկել, հաղորդում է Vesti.ru-ն:
Ֆրենք Թերնբրիջը հետախույզ է եւ հետեւում է ընձառյուծների եւ այլ կատվազգի գազանների ողջ աշխարհում: Նա շատ է քայլում ոտքով եւ չի կարող չուրախանալ իր յուրահատուկ գուլպաներով:





























