Լոնդոնի կենտրոնում գտնվող ապակե բարձրահարկ շենքը դեֆորմացրել է մոտակայքում կայանված Jaguar ХJ մեքենայի տանիքը: Ինչ-որ կերպ կայանատեղիում կանգնած մեքենայի տանիքին մոտակա երկնաքերից լույս է արտացոլվել, որի հետեւանքով մեքենայի տանիքն ուղղակի հալվել է:

Ինչպես ԶԼՄ-ներին հաղորդել է մեքենայի սեփականատեր Մարտին Լինդսին, նա մի փոքր զարմացել է, երբ վերադարձել է մեքենայի մոտ ու տեսել Jaguar-ը շրջապատած մարդկանց ամբոխը: Բոլոր անցորդները պարզապես լուսանկարում էին հալած ավտոմեքենան:

Լինդսին դիմապակու վրա հայտնաբերել է երկնաքերը կառուցած Land Securities եւ Canary Whar կազմակերպությունների ներկայացուցիչների նամակը, հաղորդում է «Էքսպրես-Նովոստին»:

Կազմակերպությունների ներկայացուցիչները ներողություն են խնդրել մեքենայի սեփականտիրոջից ու խոստացել են վճարել վերանորոգման դիմաց: Մեքենային հասցված վնասը գնահատվել էր մոտ 1500 դոլար: