WikiLeaks կայքի հիմնադիր ներառվել է Raindance Film Festival անկախ կինոյի բրիտանական փառատոնի ժյուրիի անձնակազմում, որը տեղի կունենա Լոնդոնում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը: Այս տարի փառատոնին կմասնակցվեն ավելի քան 150 լիա- եւ կարճամետրաժ ֆիլմեր: Մրցութային ծրագրից դուրս ներկայացվելու է փաստագրական «Մեդիաստան» ֆիլմը, որի պրոդյուսերն Ասանժն է:

Դիտումներին Ասանժն անձամբ ներկա գտնվել չի կարողանա, սակայն փառատոնի մասնակից ֆիլմերը նրան կփոխանցվեն սակավառակներով, հաղորդում է «Vesti.Ru»-ն: