Իրաքի վարչապետը, ով դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը, նախաձեռնությամբ է հադես եկել՝ հարվածը կանխելու:

Իրաքի վարչապետի նախաձեռնությունը ենթադրում է Սիրիայի տարածքում կրակի անմիջապես, հակամարտող կողմերին զենքի մատակարարման դադարեցում եւ երկրից օտարերկրյա գրոհայինների դուրսբերում:

Միեւնույն ժամանակ նա կոչ է արել արաբական պետություններին թույլ չտալ իրենց տարածքները Սիրիայում ռազմական միջամտության համար օգտագործել: Նա նաեւ առաջարկում է ստիպել սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը բանակցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: