Քալիֆորնիական Գլենդել քաղաքում դարձյալ ձերբակալել են վաղաժամ ազատ արձակված 28-ամյա հային, ով դատապարտվել էր գրաֆիտիի պատճառաով վիճաբանության ընթացքում 17-ամյա տղայի վրա կրակելու համար: Այս անգամ նրան մեղադրում են թմրանյութերի փոխադրման մեջ: Այդ մասին հայտնում է «Glendale News-Press»-ը:

Նշենք, որ Ռոման Բեջանյանը մահափորձ կատարելուց հետո վաղաժամ ազատ էր արձակվել: Նա դատապարտվել էր այն բանի համար, որ 2003թ.-ին Գլենդելի կենտրոնական հասարակական գրադարանում Լոս-Անջելեսից մի տղայի ազդրին էր կրակել: Ինչպես հաղորդում են, կրակոցները կապված են եղել գրաֆիտի նկարողների երկու տարբեր խմբավորումների միջեւ վիճաբանության հետ:

Այս անգամ ոստիկանությունը մոտեցել էր նրան, երբ նա ու եւս երկու հոգի իր մոթելի կանգառում կանգնած իր մեքենայում են եղել: Ոստիկանները խուզարկել են նրան, ինչպես նաեւ մյուս ուղեւորներին՝ Ռեզեդայից 24-ամյա Փազար Լարդանյանին եւ Գլենդելից 35-ամյա Արմեն Փեներջյանին: Ոստիկանները Փեներջյանի գրպանում հայտնաբերել են 60 դոլար արժողությամբ մետաֆետամին եւ ձող: Նա ձերբակալվել է թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Լարդանյանը եւս կալանավորվել է այն բանից հետո, երբ ոստիկանները նկատել են, որ նա մետաֆետամինի ազդեցության ներքո է: Նա պատմել է, որ Բեջանյանն ու Փեներջյանը վերցրել են իրեն ու մեքենայով գնացել մետաֆետամին գնելու: Նրա հայտարարության հիման վրա Բեջանյանին ձերբակալել են թմրանյութերի փոխադրման մեղադրանքով: Ավելի ուշ Լարդանայնը կրկին ձերբակալվել էր ոստիկանության բաժանմունքի բանտում, որտեղ հարձակվել էր մեկ այլ կալանավորի վրա: