Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների մահը մեծ ողբերգություն է: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«Ուստի մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող երկար տեւել եւ պետք է լուծվի որքան հնարավոր ՝ շուտ: Կտրականապես հայտարարում ենք, որ երկու կողմերից խաղաղ բնակիչների մահը անթույլատրելի է»,-հայտարարել է դիվանագետը:
Դեսպանը նաեւ պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածաշրջան սպասվող այցելության մասին: «Մենք անհամբեր սպասում ենք Հարավային Կովկաս նրա ժամանմանը: Ես շատ լավ եմ ճանաչում նրան: Նա շատ փորձառու դիվանագետ է: Քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ ստեղծագործ մարդ է, վստահ եմ, որ իր նոր գաղափարներով նա ներդրում կունենա ընթացող գործընթացներում»,-ընդգծել է Մորնինգսթարը:





























