«Քաղաքն առանց թմրանյութերի» հիմնադրամի նախագահ, «Գրաժդանսկայա պլատֆորմա»-ի թեկնածու Եվգենի Ռոյզմանը Եկատերինբուրգի քաղաքապետի ընտրություններում 33,21% ձայնով առաջ է անցնում եդինոռոս Յակով Սիլինից` 565 ընտրատեղամասերից 535-ի տվյալների հաշվարկի համաձայն:
Գիշերվա տցյալներով առաջատար Սվերդլովի մարզի փոխնահանգապետ Սիլինն առավոտյան, ըստ մարզային ընտրական հանձնաժողովի, զիջում է 29,87% ձայնով:
Սեպտեմբերի 8-ին Եկատերինբուրգում քաղաքապետի ընտրություններ էին, որը միաժամանակ հանդիսնում է նաեւ տեղական դումայի, ինչպես նաեւ քաղաքի խորհրդարանի պատգամավորների խոսնակը: Մարզի ընտրահանձնաժողովի կայքում հաղորդվում է, որ մասնակցությունը կազմել է 33,6%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռոյզմանի հաղթանակը խուճապ է առաջացրել քաղաքում, հայտնում է rbc-ն: ՆԳՆ ԳՎ-ի անձնակազմը ահազանգ է բարձրացրել, քաղաքի կենտրոն են սլացել ՕՄՕՆ-ի բեռնատարները: Քաղաքի ԸՀ-ի նախագահին եւ տեղի ոստիկանապետին գիշերը կանչել էին նահանգապետ Եվգենի Կույվաշեւի մոտ` միաժամանակ ընդհատելով ուղիղ եթերը հեռուստատեսությամբ:
Նշենք, որ ընտրություններից առաջ Ռոյզմանի դեմ ակտիվ քարոզչություն էր ծավալվել: Օգոստոսի 26-ին «Հինգերորդ ալիքով» եթեր էր դուրս եկել «Ճշմարտության պահը» հաղորդումը, որտեղ հաղորդման հեղինակ եւ հաղորդավար Անդրեյ Կարաուլովը «Քաղաքն առանց թմրանյութերի» հիմնադրամի նախագահ Եվգենի Ռոյզմանին մեղադրել էր «էթնիկ հանցախմբերի հետ ունեցած կապերի մեջ»:
Կարաուլովը պնդել է, որ թեկնածուն կապված է հանցավոր աշխարհի հետ` քրեական հեղինակություն Դեդ Հասանի զարմիկ Թիմուր Միրզոյեւի միջոցով: Հաղորդավարը նաեւ ճշտել էր, որ Եվգենի Ռոյզմանը քաղաքում ասոցացվում է «Ուրալմաշ»-ի հետ (1990-ականների մարզի ամենախոշոր հանցախմբերից մեկը):
«Գրաժդանսկայա պլատֆորմայում» Կարաուլովի հայտնած տեղեկություններն անվանել էին «կեղտոտ նախընտրական տեխնոլոգիաներ», որոնց պատճառով թեկնածուն ստիպված է շփվել ուժայինների հետ, այլ ոչ թե զբաղվել քարոզչությամբ:





























