Ռուսաստանի Սախալինի շրջանում Մի-2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել Սովետսկոե բնակավայրից մոտ 30 կմ հեռավորության վրա: Ուղղաթիռի վթարի մասին ԱԻՆ-ի տարածքային կառույցին հաղորդել է ականատեսը:
Փրկարարների տվյալներով, ուղղաթիռը գետերի մոնիթորինգ էր իրականացնում: Ուղղաթիռում երեք մարդ է եղել: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները գտել են նրանց մարմինները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ուղղաթիռի անկման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչի խափանումն է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ օդաչուն փոխանցել է շարժչի խափանման եւ հետ վերադառնալու որոշման մասին: Դրանից հետո կապն ընդհատվել է:




























