Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվար-հուլիսին կազմել են 942 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած հուլիսի տեղեկագրում: Միայն հուլիսին Հայաստանը ստացել է մոտ 203 մլն դոլարի տրանսֆեր՝ առավելագույն ցուցանիշը 2013 թ. ընթացքում:

Հայաստանը Ռուսաստանից այս տարվա 7 ամիսներին ստացել է մոտ 800 մլն դոլար եւ փոխանցել 100 մլն դոլար: Այսպիսով՝ Ռուսաստանից զուտ ներհոսքը կազմում է 700 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 44 մլն դոլար, փոխանցվել՝ 16,7 մլն դոլար (զուտ ներհոսքը՝ 27 մլն դոլար): Բավական ակտիվ է տրանսֆերտային շրջանառությունը նաեւ Ղազախստանի հետ՝ զուտ ներհոսքը գերազանցում է 11 մլն դոլարը՝ երկու անգամ գերազանցելով Ֆրանսիայից ստացվող տրանսֆերտներին;

Մյուս երկրների հետ «տրանսֆերտային շրջանառությունը» մեծ չէ: