Հայաստանի կենտրոնական բանկում կառավարության հաշվի մնացորդը 2013 թ. հուլիսի դրությամբ կազմել է 117 մլրդ դրամ (մոտ 285 մլն դոլար); Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հուլիսի տեղեկագրում: Ընդ որում՝ նախորդ ամիսների համեմատ կառավարության հաշիվներում մնացորդն աճում է:
Նշենք, որ կառավարության հաշիվների մնացորդի ռեկորդը գրանցվել է 2009 թ. հոկտեմբերին՝ հասնելով մոտ 240 մլրդ դրամի, այդպիսով անուղղակիորեն նպաստելով ճգնաժամին: Կառավարության հաշիվներում փողերի մնացորդի աճը զսպում է տնտեսական ակտիվությունը՝ քանի որ տնտեսական համակարգում տեղի է ունենում պահանջարկի կրճատում:
Կառավարության ազատ մնացորդի աճը բյուջետային ծախսերի ոչ ճիշտ պլանավորման արդյունք է:





























