«Հրապարակը» գրում է, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում:
«Ըստ իշխանական մեր աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ:
Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած պետ Միհրան Պողոսյանի անունը, այնուհանդերձ, վերջինիս լոտերը «ռեսպոդենտները» բարձր չեն գնահատում:
«Չնայած, Սերժ Սարգսյանն է` նշանակեց-նշանակեց. նա իր սիրելիներին աչքաթող չի անում»,- նկատում են «ռեսպոդենտները»` մատնանշելով Լիսկայի, Չոռնիի, Հովիկ Աբրահամյանի հետ կապված որոշումները»,- գրում է թերթը:





























