Արեւմտյան Բենգալ նահանգի Հաթուլ գյուղում 47 երեխա հիվանդանոց են տեղափոխվել, երբ նրանց պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարեն սխալմամբ հեպատիտի դեմ են պատվաստել:  Հիվանդանոցում են  պատվաստված բոլոր 114 երեխաները:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Ծնողները նկատել են, որ երեխաներին  հեպատիտի դեմ պատվաստանյութ են ներարկում` պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարեն, եւ անմիջապես այդ մասին հայտնել էին   տեղի բժիշկներին եւ գյուղի բնակիչներին:  Զայրացած բնակիչները որոշ ժամանակով շրջափակել էին հիվանդանոցը եւ բժիշկներին փակել այնտեղ:

Բժիշկները հայտնում են, որ հեպատիտի դեմ պատվաստանյութը երեխաներին չի վնասի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Հնդկաստանում երեխաներին սխալ պատվաստանյութ են ներարկել

 Արեւմտյան Բենգալի գլխավոր նախարար Մամաթ Բաներջին հանձնարարել է քննել միջադեպը: Վեց բժիշկներ արդեն հեռացվել են աշխատանքից: