NEWS.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների ազդեցության մասին: Ակնհայտ է մի բան. քաղաքականությունը քաղաքականությամբ, իսկ Ղարաբաղում օտարերկրյա ներդրումները ոչ ոք չի դադարեցնի, համոզված է քաղաքական գործիչը: Առավել եւս, որ բիզնեսի աշխարհագրությունը բավական ընդարձակ է. Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության մրցույթներից մեկում մասնակցել է թուրքական ընկերություն:
Որքանո՞վ էր Ձեզ համար անսպասելի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ նախագահի հայտարարությունը:
Ըստ էության, կողմերը խնդիրների կարգավորման ճանապարհին էին: Հակառակ դեպքում Հայաստանի նախագահը նման հայտարարություն չէր անի: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ոչ թե որոշում են, այլ մտադիր են: Մի քանի օր անց Արդարադատության նախարարությունում նախագահը բացեց փակագծերը. Ամեն բան դեռ նոր է սկսվում: Սպասվում է երկարատեւ գործընթաց եւ 2014 թվականը Հայաստանը Մաքսային Միության անդամի կարգավիճակում չի դիմավորի: Մեկ տարի ժամանակ կա կշռադատելու դրական կամ բացասական պատասխանը: Թեեւ մի շարք վերլուծաբաններ ու լրագրողներ արդեն սպիտակ դրոշ են բարձրացրել: Հավանաբար, հենց նրանք էին ներքին կամ արտաքին խաղացողների պատվերով երկրում հուզումնալից մթնոլորտ ստեղծում: Բարեբախտաբար, նրանց չհաջողվեց երկրում ներքին հակասություն բորբոքել: «Քաղաքացիական անհնազանդությունը» դեռ կշարունակվի, թեեւ այն այդպես կոչելու համար պետք է զանգվածային լինի:
Այսպես թե այնպես, իշխանությունը Մոսկվայում հարցն այնպես է կարգավորել, որպեսզի հնարավոր լինի կոալիցիան, ինչն իր մեջ ուժեր կներգրավի, այդ թվում նաեւ ընդդիմական: Իսկ այնուհետ Հայաստանը կամ կանդամակցի Մաքսային միությանը, կամ՝ ոչ:
Կարելի՞ է ասել, որ մինչ սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը Հայաստանին մի շարք ազդակներ էր ուղարկել:
Ղարաբաղում այդ ազդակները լավ հասկանում էին: Գլխավոր ու անսպասելի ազդանշանը օգոստոսի 13-ին Պուտինի այցն էր Բաքու: Չափազանց կարեւոր քայլ: Ընդ որում Պուտինը դեռ չէր գնացել, երբ թյուրքական պետությունները Գաբալայում ֆորումի հավաքվեցին: Այդ նշանները ստիպում էին մտածել, հատկապես, հաշվի առնելով, որ «Ռուսաստանին անհնար է հասկանալ»:
Սակայն, ինչպես երեւում է, Հայաստանը պատրաստ է դրան, նաեւ Ռուսաստանը:
Չի բացառվում Մաքսային Միության անդամներից մեկի դժհգոհությունը: Նկատի ունեմ Ղազախստանը, որը որպես թյուրքակայն պետություն, Ադրբեջանի տնտեսական խոշոր գործընկերն է եւ ԱՊՀ-ում ադրբեջանական շահերի հիմնական պաշտպանը: ԱՊՀ տարածքում նման գործողություններ իրականացնում է Նուրսուլթան Նազարբաեւը: Տեսականորեն հնարավոր է նաեւ բողոքը, եթե Մաքսային Միությունում բարձրացվի Հայաստանի ու Ղարաբաղի հետ միացյալ տնտեսական միջավայրի հարցը: Իսկ առանց դրա Հայաստանի անդամակցումն անիմաստ է: Չէ որ Ղարաբաղում շրջանառվում է հայկական դրամը, իսկ ՀՀ հետ ապրանքաշրջանառությունը իրականացվում է առանց հարկերի գանձման:
Ինչեւէ, Հայաստանում այժմ կարծում են, որ հնարավոր է ԵՄ հետ ինչ-որ համաձայնություն կնքել…
Հնարավոր է, ԵՄ-ն իսկապես չէր ցանկանում կնքել հին խմբագրությամբ համաձայնությունը: Ասոցացման գործընթացը ենթադրում էր ի սկզբանե Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցում: Վերջինս, ըստ էության, պետք է Հայաստանի ու ԵՄ միջեւ դառնար տրանզիտային երկիր: Սակայն Թուրքիայն չգնաց այդ քայլին եւ ԵՄ-ն աստիճանաբար կորցրեց հետաքրքությունը, ուղղակի զուտ արհեստականորեն էր պաշտպանում այն: Հիմա հերթը Հայաստանինն է. պահպանել բանակցային ռեժիմը, սակայն առանձնապես հետաքրքրություն չցուցաբերել: Մնում է միայն, որ ԵՄ-ն հարգի Մաքսային Միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը:
Սակայն սահմանել ազատ առեւտուր եւ ավելացնել արտահանումը Հարավային Կովկաս, ԵՄ-ը այսպես թե այնպես ձեռնտու է…
Միայն Հայաստանը զոհաբերել կարող է: Նախ. Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի նավթի ու գազի ներմուծումը: Իսկ այդ հարցում լավագույնը գործընկերը նա է, ով պայմաններ չի առաջադրում: Ռուսաստանը առաջադրում է: Իսկ Ադրբեջանը՝ ոչ, եւ բոլորն այդ հասկանում են: Արեւմուտքին անգամ Սադամ Հուսեյնը պայմաններ չթելադրեց, ոչ էլ 4000-ամյա պատմություն ու մշակույթ ունեցող Իրանը. Չի կարող նաեւ Ադրբեջանը: Այդ կերպ Արեւմուտքը վճարում է իր համար հարմար գնով նավթի ու գազի դիմաց: Դա նաեւ Ալիեւն է գիտակցում: Ուստի նա աջակցություն փնտրում է Մոսկվայում, այլ ոչ թե Բրյուսելում: Պուտինի այցից երկու օր առաջ նա ոչ հրապարակային այց էր կատարել Մոսկվա: Նպատակն այն էր, որ Պուտինը գար ու հայտարարեր իր աջակցության մասին: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն դիպուկ է ասել, որ նրանց նույն խմորից են հունցել՝ ՊԱԿ-ի արժեքային համակարգում:
Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Ռուսաստանը լուռ կհամաձայնի Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական միությանը:
Մենք կարող ենք ընդամենը ենթադրել: Ենթադրաբար՝ այո: Դարձյալ ենթադրաբար, ԵՄ-ն նման համաձայնություն չէր: Քանի դեռ Հայաստանը Վիլնյուսում որեւէ գրավոր փաստաթուղթ չի ներկայացրել, ինչ-որ բան որոշակիացնել հնարավոր չէ: Սակայն կարող ենք եզրակացնել, էր ԵՄ-ն փակել է հետագա համագործակցության համար դռները: Այնուամենայնիվ, տնտեսականից բացի, պետք է հիշել նաեւ անվտանգության գործոնները: Հայաստանը չի կարող մեկ օրում փոխել անվտանգության այն համակարգը, որը տարիների ընթացքում է ստեղծել:
Սակայն եթե անգամ միայն տնտեսությունից խոսենք, ապա ասոցացման համաձայնագիրը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացներ 240 մլն եվրոյով: Նման միջոցները Հայաստանը ներսում էլ կարող է ձեռք բերել՝ սեփական տնտեսության լիբերալացման շնորհիվ, կամ ՀՀ ու ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման շնորհիվ: 240 մլն եվրոն այն գումարը չէ, որը վերջ կդնի արտագաղթին:
Ղարաբաղի լեռնահանքային արդյունաբերությունում աշխատում են արեւմտյան ընկերությունները, թեեւ ոչ այնքան շատ: Կարող է արդյո՞ք ԵՄ-ն ազդել Հայաստանի վրա ներդրումների չեզոքացմամբ:
Ես բոլորովին չեմ բացառում նման հավանականությունը: Թող շահադիտական չթվա, սակայն բիզնեսը վերազգային արժեք է: Եթե անգամ դրանք որեւէ կերպ կապված են, ապա գումարները ազդում են քաղաքականության վրա, այլ ոչ թե հակառակը: Այդ դեպքում չեմ կարող պատկերացնել, ար եվրոպական երկրները դադարեցնեն ներդրումները: Նախ՝ տնտեսապես ձեռնտու չէ, երկրորդ՝ ցանկացած բնույթի ներկայություն, լինի դա տնտեսական, քաղաքական կամ որեւէ այլ տեսակի, առաքելական բնույթ է կրում: Իրենց վարկանիշը կորցնել չեն ցանկանա, հակառակ դեպքում դա ուրիշ մեկին կանցնի:
Ռուսաստանի՞ն:
Ոչ միայն: Մենք Իրանի հարեւանն ենք: Կարծում եմ, այնտեղ նույնպես գումար կգտնվի լեռնահանքային արդյունաբերության շահագործման համար:
Զրուցեց Արամ Գարեգինյանը





























