Բացի մարդկանց միավորելուց եւ ազատելուց, երաժշտությունը միեւնույն ժամանակ կարող է ցավի եւ հնազանդեցնելու աղբյուր հանդիսանալ:
Չիլիի պետական տոնի 40-ամյակի կապակցությամբ հրապարակված հետազոտությունում ականատեսների մի շարք պատմություններ են ներկայացվում, որոնց համաձայն փոփ-երաժշտությունն օգտագործվել է որպես կտտանքների միջոց:
Անընդհատ հնչող բարձր երաժշտությունը համարվում է «թեթեւ» կտտանքի միջոց. հերթականությամբ եւ հստակ ճշգրտությամբ համադրվում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումները, որոնք մահվան չեն հանգեցնում, սակայն լուրջ հոգեբանական խնդիր կարող են առաջացնել: Քնից զրկվելն ու զգայարանների անընդհատ խթանումը կարող են անտանելի պայմաններ ստեղծել:
Ամենահայտնի դեպքերից մեկը կիրառել է ԱՄՆ-ն 1989թ Պանամայում, երբ այդ երկրի նախագահը թաքնվել էր Սուրբ գահի դեսպանատանը: Ամերիկյան զինծառայողները շրջապատել էին այն եւ շատ բարձր միացրել է Van Halen խմբի Panama երգը: Դրանից 11 օր անց նախագահը հանձնվել էր:
2008-ին մի շարք հայտնի դերասաններ եւ խմբեր, այդ թվում՝ Massive Attack-ը բողոքի ակցիաներ են անցկացրել՝ երաժշտությունը բանտերում կտտանքների համար օգտագործելու դեմ: Այդ կերպ ԱՄՆ բանակը վարվել է Իրաքում, Աֆղանստանում եւ Գուանտանամոյում, ասվում է Slate.fr կայքի հոդվածում:
Հրապարակվել է այն երգերի ցանկը, որոնք օգտագործվում են որպես կտտանքի միջոց՝ ռոք եւ մետալ՝ (AC/DC, Aerosmith, Marilyn Manson, Metallica, Nine Inch Nails, Rage Against The Machine, The Red Hot Chili Peppers), փոփ երաժշտություն՝ (The Bee Gees, Բրիթնի Սփիրս, Քրիսթինա Ագիլերա), ռեփ՝ (Dr. Dre, Eminem, Redman...), երգեր կան անգամ մանկական մուլտֆիլմերից եւ հաղորդումներից:





























