Եկել է ոչ թե համոզելու, այլ սիրիական ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ ստիպելով նստեցնելու ժամանակը, սեպտեմբերի 16-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` եգիպտացի գործընկեր Նաբիլ Ֆահմիի հետ բանակցությունների ավարտին:

«Մենք անընդհատ օգտագործում ենք ընդդիմությանը «համոզել» բառը: Հնարավոր է` այլ բայ օգտագործելու ժամանակն է եկել` ստիպել ընդդիմությանը մասնակցել  կոնֆերանսին» - ասել է նախարարը, հավելելով, որ Ժնեւում Ջոն Քերրիի եւ Լահդար Բրահիմիի հետ այդ հարցը քննակվել է: «Գործընկերները կարծում են, որ ժամանակն է ինչ-որ ամսաթիվ քննարկել եւ հոկտեմբերին սկսել կոնֆերանսի աշխատանքները… Սիրիայի կառավարությունը վաղուց տվել է համաձայնությունը` իր պատվիրակությունն ուղարկելու համար: Ընդդիմությունը դեռ այդ չի արել», - նշել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան միշտ էլ պատրաստ է ընդունել Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային դաշինքին` բանակցությունների համար: «Մեզ մոտ եղել են գրեթե բոլոր ընդդիմադիր խմբերի ղեկավարները, բացի Ազգային կոալիցիայից: Նրա առաջնորդներին մենք պատրաստ ենք ընդունել, քանի որ պետք է խոսել բոլորի հետ», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ Սիրիայի քիմիական զինանոցի վերաբերյալ վերջնական վճիռը «պետք է կայցնի քիմիական զենքն արգելող կազմակերպությունը»: «Եթե որեւէ մեկը մտադիր է սպառնալ, պատրվակներ փնտրել հարվածի համար, դա ռեժիմի հակառակորդներին հուշելու ուղի է, որ իրենցից նոր սադրանք են սպասում», - նշել է ՌԴ արտգործնախարարը: