Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին զերծ մնալ Թուրքիային արցունքաբեր գազ, ոստիկանական զրահամեքենաներ եւ այլ հատուկ միջոցներ վաճառել այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական իշխանությունները չեն երաշխավորում հանրահավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:

«Այն փաստը, որ ոստիկանությունը կրկին կամածին ուժի է դիմում՝ ի պատասխան ցույցերի, անհրաժշետ է դարձնում արգելել Թուրքիային արցունքաբեր գազ մատակարարելը, քանի դեռ իշխանությւոնները միջոցներ չեն ձեռնարկել նմանատիպ գործողությունները կանխելու»,-ասել է Թուրքիայի հարցերով Amnesty International-ի հետազոտող Էնդրյու Գարդները, փոխանցում է «Ռոսբալթը»:

Կազմակերպության կոչը կապված է Ստամբուլում վերջին երեք օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Երկրում նոր հակակառավարական ցույցերի ալիքը սկսվել է այն բանից հետո, ինչ Հաթայ նահանգում ցուցարարներին ցրելու ժամանակ չպարզված հանգամանքներում երիտասարդ էր զոհվել:

Հնարավոր է, որ արցունքաբեր գազ ներմուծվի Բրազիլիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից: