Ֆիլիպիններում կառավարական զորքերի եւ իսլամիստների բախումների զոհ է դարձել մոտ 99 հոգի:

Զինվորականների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում զոհվել է 33 մարդ՝ երեք զինծառայող եւ երեսուն զինյալ: Մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 86 զինյալ, չորս խաղաղ բանկիչ եւ 9 զինվոր:

Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին իսլամիստները մտել են Զամբոանգա հարավային քաղաքը եւ պատանդ վերցրել մոտ 200 մարդու, որոնց օգտագործել են որպես «կենդանի վահաններ»: Սեպտեմբերի 16-ին երկրի ռազմական ուղղաթիռները հարվածել են իսլամիստ-զինյալների դիքերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կառավարական զորքերը արգելափակել են զինյալների գրաված շրջանները եւ այնտեղ հավելյալ զորքեր են տեղափոխում: