Սվազիլենդի 45-ամյա Մսվաթի Երրորդ թագավորը կրկին կամուսնանա. այս անգամ նրա ընտրյալն է գեղեցկության մրցույթի 18-ամյա հաղթողը:
Երբ Սինդիսվա Դլամինին հղիանա, նա կդառնա թագավորի 15-րդ կինը: Մսվաթին նրան ընտրել է ամեն տարի անցկացվող կույսերի կիսամերկ ավանդական պարի ժամանակ, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Հաղորդվում է նաեւ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում պալատից փախել են Մսվաթիի երեք կանայք: Նրանցից մեկը պատմել է, որ տարիներ շարունակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության է ենթարկվել:




























