NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի «Asbarez»-ում լույս տեսած հոդվածը:
«Սիրիայում շարունակվող պատերազմի ամենախոցելի հատվածը կրոնական փոքրամասնություններն են, այդ թվում նաեւ 100 հազար հայերը: Նրանց անվտանգությունը կախված է բանակցությունների ճանապարհով պատերազմի ավարտից, ուստի հենց այդ պատճառով էլ ես ակտիվորեն աջակցում եմ դիվանագիտական որոշում գտնելու ջանքերին:
Սիրիական պատերազմի ամենասկզբից ես հետեւում է, թե ռազմական գործողություններն ու սիրիական հասարակության պառակտումն ինչպես կանդրադառնան քրիստոնյա փոքրամասնության վրա: Տեղի ունեցածն առավել վտանգավոր էր քրիստոնյա հայերի համար, որոնց նախնիները Սիրիայում են հաստատվել ցեղասպանությունից փրկվելով մոտ հարյուր տարի առաջ եւ որոնք այժմ հայտնվել են քրիստոնեական համայնքներին պաշտպանող իշխող ռեժիմի եւ նրա հակառակորդների միջեւ, որոնց մի մասը իսլամիստ ծայրահեղականներ են, ովքեր ձգտում են ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին:
Ես ուրախ էի դիվանագիտական շրջանակային որոշման հանգելու համար, որը իրական դարձավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եռօրյա բանակցությունների ավարտին, ինչ համաձայն վերահսկողություն կսահմանվի Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ, որից հետո 2014թ.-ի առաջին կեսին այն կոչնչացվի»:





























