Քալիֆորնիական Գլենդել քաղաքում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, առողջապահության լուրջ խնդիրը ճարպակալումն է ու դրա հետ կապված խնդիրները: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը՝ վկայակոչելով տեղական կազմակերպություններին:

2011թ.-ին Գլենդելի բնակիչների մեկ երրորդի մոտ առկա էր ավել քաշ, որից  21 տոկոսի մոտ ճարպակալում էր: Առողջապահական խոշոր խնդիրների ցանկում, ներառյալ  դեպքերը, որոնց ժամանակ ճարպակալումը ռիսկի գործոն է, այնպիսիք են, ինչպես շաքարախտը, սրտանոթային եւ հիպերտոնիկ հիվանդությունները, խոլեստերինի բարձր մակարդակը:  Բացի այդ, ցուցակի վերեւում տեղ են գտել հոգեկան առողջության խնդիրներ, ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահում, ինչպես նաեւ բերանի խոռոչի հիվանդություններ:

Հետազոտողների տվյալներով անառողջ վիճակի հանգեցնող համար առաջին գործոնը ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահումն է, որին հետեւում է վատ սնունդն ու բժշկական ծառայությունների սահմանափակությունը: Բժշկական ծառայություններից օգտվելու սահմանափակությունը հիմնական խնդիրներից մեկն է: Զեկույցի համաձայն, 2011թ.-ին Գլենդելում մեծահասակների 31,8 տոկոսը ապահովագրված չեն եղել, որը գրեթե երեք անգամ շատ է, քան չապահովագրվածները Լոս-Անջելեսի շրջանում:

Զեկույցում նշվող դրական միտումներից էր, այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործման նվազումը, թեեւ 2011թ.-ին բնակչության 14 տոկոսը ծխում էր, ինչը գերազանցում էր Լոս-Անջելեսի շրջանի ցուցանիշը, որը կազմում էր 13,1 տոկոս: