Պրիշտինայի դատարանը Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր եւ նախկին դաշտային հրամանատար Ֆաթմիր Լիմային անմեղ է ճանաչել՝ Կլեչկա գյուղում ռազմական հանցագործությունների գործի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կոսովոյում Եվրամիության առաքելությունը:

Լիմային կասկածում էին ռազմական հանցագործությունների մեջ: Մեղադրողի վարկածով ՝ Լիմայն ու եւս 9 մարդ մեղավոր են ռազմական հանցագործությունների մեջ, որոնք Կոսովոյի հակամարտության ընթացքում իրականացվել են սերբերի դեմ:

Այն ժամանակ Լիմայը «Կոսովոյի ազատագրական բանակ» կազմակերպության խոշորագույն ստորաբաժանումներից մեկի հրամանատարն էր: Ենթադրվում էր, որ կազմակերպության անդամները մասնակցել են խաղաղ բնակչությանն ու զինվորականներին կտտանքների ենթարկելուն:

2012-ի մայիսին Լիմայն առաջին անգամ արդարացվել է այդ գործի շրջանակներում, սակայն Կոսովոյի դատարանը վճռել էր կրկնակի հետաքննություն անցկացնել: