Ինդոնեզական Սինաբուգ հրաբուխի պատճառով տարհանվել են դրան հարակից բնակավայրերի ավելի քան 15 հազար բնակիչներ: Տարերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է 12 գյուղեր՝ խառնարանից 6 կմ շառավղով:
Դեռեւս նախորդ կիրակի հրաբուխի խառնարանից սկսել է թանձր ծուխ բարձրանալ, քարեր եւ շիկացած մոխիր դուրս թռչել: Տեղական իշխանությունները շատ օպերատիվ են արձագանքել, հավաքել են խուճապահար բնակիչներին եւ բնակեցրել հատուկ ճամբարներում՝ ապահովելով առաջիկայում անհարժեշտ ամեն ինչով, փոխանցում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիան խաղաղօվկիանոսյան հրե օղակի մի մասն է կազմում, որտեղ կան բազմաթիվ գործող հրաբուխներ: Դրանցից մեկն էլ Սինաբուգն է: Այս ժայթքումը վերջին 3 տարիների ընթացքում թվով երրորդն է: 400 տարի լռությունից հետո հրաբուխն արթնացել է 2010թ:





























