Թուրքիայի Անթալիայի նահանգում դպրոցներից մեկում արգելել են աշակերտուհիներին կիսաշրջազգեստ կրել, որից հետո մի խումբ բարձր դասարանցի տղաներ ի նշան բողոքի իրենք են կիսաշրջազգեստ հագել:

Այսկերպ աշակերտները որոշել են աջակցել իրենց համադասարանցի աղջիկներին, որոնց պարտադրել են դպրոց հաջախել համազգեստով, այսինք սպիտակ վերնաշապիկով եւ շալվարով, գրում է թուրքական «Hurriyet Daily News» թերթը:

Բողոքի ելածները կարծում են, որ խնդիրն այն է, որ նման արգելքներ կիրառողները համարում են, որ կիսաշրջազգեստը բռնության ցանկություն է արթնացնում: «Եթե կինը կիսաշրջազգեստ է կրում, ապա տղամարդն իրավունք ունի աչքը տնկել նրա վրա եւ նույնիսկ բռնաբարել: Նման ընկալումը հանգեցրել է կիսաշրջազգեստների արգելման»,-հայտարարել է ցուցարարներից մեկը: