Moody’s վարկանշային գործակալությունը Հայաստանի կողմից թողարկած 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերին շնորհել է Ba2 վարկանիշը: Այդ մասին նշված է գործակալության պաշտոնական կայքում:

Պարտատոմսերը սեպտեմբերի 18-ին թողարկվել են 6% եկամտաբերությամբ՝ 700 մլն դոլարի չափով;

Moody’s-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանը վարում է զգուշավոր ֆիսկալ քաղաքականությունը՝ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ում 2009 թ. 7,5% էր, իսկ 2012 թ..՝ 1,5%: Դրան նպաստել են բյուջեի կապիտալ ծախսերի կրճատումը, եկամուտների հավաքագրման կայունացումը: մասնավորապես՝ հարկային բարեփոխումների արդյունքում հարկային բազան ընդկայնվել է, իսկ 2014 թ. ներդրվելու կուտակային կենսաթոշակային համակարգ: 

Միեւնույն ժամանակ նշվել է, որ Հայաստանի Ba2 վարկանիշը զսպվում է տնտեսության ոչ մեծ չափերով, հումքի արտահանումից եւ Ռուսաստանից տրանսֆերտների կախվածությամբ; Նշվել է, որ ռիսկերից խուսափելու համար Հայաստանն ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությունը՝ այն նախապատվելով Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրից; Սակայն կոռուպցիայի բարձր մակարդակը դեռեւս ռիսկեր է առաջացնում վարկավորման հարցերում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր՝ Ba2 կայուն, նախկին բացասականի փոխարեն: Սակայն սեպտեմբերի 21-ին նվազեցրել էր  որոշ ալ առաստաղային վարկանիշեր: Moody’s-ի վարկանշերի փոփոխության հետեւանքերի մասին կարող եք կարդալ այստեղ: