Առայժմ ժամանակը չէ խոսել այն մասին, թե ով է զբաղեցնելու գլխավոր դատախազի պաշտոնը: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Գլխավոր դատախազի թեկնածու, ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը, նշելով, որ տեղյակ չէ, թե ով է դառնալու հաջորդ ռազմական դատախազը:

168.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ իր հարաբերություններին՝ Կոստայանն ընդգծել է, որ հարգանքով է վերաբերում նրան և դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Մեր հարաբերությունները միշտ էլ կառուցողական և աշխատանքային են եղել»,-ընդգծել է Կոստանյանը:

Պատասխանելով այն հարցին, մտադիր է արդյոք նա Աղվան Հովսեփյանի նման լքել իր պաշտոնը (նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազությունից հեռանալիս համբուրել է դուռը)՝ Կոստանյանն ընդգծել է. «Ես ոչինչ էլ մտադիր չեմ համբուրել»: