Pussy Riot փանք-խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսինը՝ «Վոյնա» արտ-խմբի ակտիվիստ Պյոտր Վերզիլովն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հայտնել է, որ ազատազրկման դատապարտված Նադեժդային տեղափոխել են հիվադանոց:

«Նադյան հիմա հիվանդանոցում է, բայց դրա վերաբերյալ փաստաթղթերը հրաժարվում են տրամադրել, նաեւ պաշտպանությանը թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ: Շրջափակում է սկսվել»,-հաղորդվում է արտ-խմբի միկրոբլոգում:

Նադեժդա Տոլոկոննիկովան հացադուլ է հայտարարել 5 օր առաջ: Նրա խոսքով՝ իրեն սպառնում է գաղութի պետի տեղակալը: Սպառնալիքների վերաբերյալ Տոլոկոննիկովայի նամակից հետո նրան տեղափոխել էին տուգանային բանտախուց:
Pussy Riot-ի Տոլոկոննիկովան հացադուլ է հայտարարել

Տոլոկոննիկովային՝ Pussy Riot-ից, տեղափոխել են տուգանային մեկուսարան՝ «անվտանգությունն ապահովելու»

Իր գործողություններով Նադեժդան փորձում է հասնել նրան, որ իրեն տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ: