Վերջին մի քանի օրերին Մերձավոր Արեւելքում վարում են որոշակի քաղաքականություն, որն ուղղված է ազգային փոքրամասնությունների դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով մերձավորարեւելյան տարածաշրջանում քրիստոնյա բնակչության ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը:
«Իհարկե, Մերձավոր Արեւելքում ազգային ու կրոնական փոքրամասնությունները վտանգի ներքո են: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այժմ տարածաշրջանում, միաժամանակ, վնասում է քրիստոնյա բնակչությանը: Ներգաղթը վկայում է այդ մասին: Շատ միտումներ, հատկապես արմատական ծայրահեղականների կողմից, ուղղված են քրիստոնյա փոքրամասնության կրճատմանը»,- նշել է Սարգիս Գրիգորյանը:
Անդրադառնալով քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը՝ արաբագետն ընդգծել է, որ, մասնավորապես Սիրիայում, հարձակվում են քրիստոնեական եկեղեցիների եւ մշակութային արժեքների վրա: «Հատկապես վերջին հարձակումները վկայում են, որ նման ճակատագիր կունենան ազգային փոքրամասնությունների նաեւ այլ մշակութային արժեքներ», - կարծիք է հայտնել արաբագետը՝ ավելացնելով, որ Սիրիայում նույնպես բացվում են շարիաթի դատարաններ:
Հիշեցնենք, որ սիրիական Ռաքքա քաղաքում հարձակման էին ենթարկվել երկու եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական «Սուրբ նահատակների» կաթոլիկ եկեղեցին էր: Երկու եկեղեցիներ ն էլ՝ հայկական կաթոլիկն ու հունական ուղղափառը, կողոպտվել են ու անարգվել: Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ հարձակումը կատարվել ջիհադականների կողմից, որոնք սերտ կապ ունեն «Ալ-Քաիդայի» հետ եւ գործում են Սիրիայի իշխանությունների հակառակորդների կողմից: «Սուրբ նահատակների» եկեղեցու հարձակման ընթացքում իսլամիստները քանդել են գմբեթի խաչն ու բարձրացրել իրենց խմբավորմանը դրոշը:
Լուսանկարը Արսեն Սարգսյանի/NEWS.am





























