Ռուսաստանում Մուրմանսկ քաղաքի Լենինյան դատարանը երկու ամսով կալանքի տակ է վերցրել Greenpeace բնապահպանական կազմակերպության մամուլի քարտուղար Դմիտրի Լիտվինովին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Լիտվինովը Greenpeace-ի 23-րդ ակտիվիստն է, որին ձերբակալում են «Պրիռազլոմնայա» հարթակի վրա հարձակման գործով: Լիտվինովի փաստաբանը դատարանին խնդրել է 1 մլն ռուբլի գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն դատարանը համարել է, որ ապացույցներ հավաքելու գործընթացը նախնական փուլում է, եւ Դմիտրի Լիտվինոը կարող է թաքցնել կամ ոչնչացնել ապացույցները:
Նշենք, որ հետաքննության վարկածով Greenpeac-ի ակտվիստները նախաձեռնել են Arctic Sunrise նավի միջոցով «Պրիռազլոմնայա» հարթակի անօրինական գրավում: Ակցիան բացահայտվել էր ԱԴԾ կողմից, որից հետո Arctic Sunrise-ը տեղափոխվել էր Մուրմանսկ: Ձերբակալվածների թվում ռուսաստանցիներից բացի կան նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Ֆինլյանդիայի քաղաքացիներ:





























