Խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի մոտակայքում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 16.57-ին:

Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Սկզբից այտարարվել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան, ապա 2-րդ կանչ:

Հրդեհը մարվել է 18.05-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: