Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանի ընտանիքի անդամների, գործընկերների եւ նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ թատերարվեստի մեծ երախտավորին:

Հանրապետության նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում ներկա է գտնվել անվանի մտավորականի հուղարկավորությանը: