Երեւանի Ռոստովյան եւ Մուրացանի փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, իրար են բախվել BMW եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























