Երեւան-Արտաշատ ճանապարհին` Ջրահովիտ գյուղի հատվածում, սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2110», «ՎԱԶ-21074» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2110»-ի եւ «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























