Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա եւ 25-ամյա տղամարդկանց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























