Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-30-ին արձանագրված գողության 32 դեպքից բացահայտվել է 16-ը, մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից` 18-ը, իսկ խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5, խարդախության` 2, ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 26 ավտոպատահար. 2 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























