Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ, սեպտեմբերի 29-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























