Ստեփանավան-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին, սեպտեմբերի 28-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























