Սերիական մարդասպան Վլադիմիր Մարչեւը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 3 կանանց սպանության համար: Նման որոշում է կայացրել Սվերդլովսկի մարզային դատարանը, որը ինչպես քաղաքի բնակիչները, ցնցված էր դաժան սպանություններից:

Հանցագործն իր պաիժը կրելու է հատուկ ռեժիմի գաղութում, հաղորդում է «ՆՏՎ»-ն: Դատարանը վճռել է նաեւ, որ որպես բարոյական փոխհատուցում սպանվածների հարազատներին վճարվի 3 մլն ռուբլի: Մարդասպանի զոհ են դարձել երեք կանայք, որոնցից երկուսին Մարչեւը նախկինում չի ճանաչել: Բոլոր դեպքերում նա նախ կողոպտել է զոհերին, ապա՝ առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար տեսել նրանց հետ: Հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մարչեւը մեղսունակ է: