Հայաստանն ինքնին դրական որոշում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով համաներման մասին նախագահի առաջարկությունը:

«Միակ հույսս այն է, որ համաներումը կվերաբերի նաեւ դատապարտված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում Տիգրան Առաքելյանի անմեղությանը եւ տվյալ պարագայում նրան պետք է ազատ արձակեն»,-ասել է Պողոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ առայժմ ծանոթ չէ տեքստի բովանդակությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներման մասին առաջարկություն: