Երեւանում աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 25-ը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է Բնապահպանության վարչության պետը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար: