Ստավրոպոլի իրավապահները ավարտել են Հայաստանի քաղաքացու նկատմամբ քրգործի հետաքննությունը: Տղամարդուն մեղադրում են 11 ամսական աղջնակին առեւանգելու մեջ:

Ինչպես հաղորդում է sledcomrf.ru-ն, Հայաստանի քաղաքացու հանդեպ հետաքննությունն ավարտվել է: Հետաքննության տվյալներով՝ նա 2013թ սեպտեմբերի 4-ին առանց բուժանձնակազմի թույլատրության հիվանդանոցից տարել է 11-ամսական երեխայի՝ որպես նրա պապիկ ներկայանալով: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել մորը ծնողական իրավունքից զրկելու որոշման շրջանակներում:

Նույն օրը տղամարդը երեխայի հետ հայտնաբերվել է Ստավրոպոլի Հաղթանակ զբոսայգում: Հարցաքննության ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է երեխային տանել Երեւան եւ զբաղվել նրա դաստիարակությամբ: