Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորման աշխատանքները:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե անցկացված ժողովների արդյունքում ձեւավորվել են տարածքային կազմակերպություններ եւ խորհուրդներ Սիսիանում, Աբովյանում, Հրազդանում եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
Տարածքային կառույցների ձեւավորման աշխատանքները շարունակվում են:





























