Ընդդիմության դատապարտված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երկար ժամանակ է, ինչ անազատության մեջ է եւ, հուսով եմ, որ մի քանի ժամ նա կդիմանա, նախքան կստանա համաներման մասին տեղեկությունը: Այս մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ի պատասխան այն հարցի, արդյոք նա կիսում է շրջանառող այն կարծիքը, որ համաներում հայտարարվել է հենց Առաքելյանին ազատ արձակելու համար, Ջհանգիրայնն ընդգծել է, որ համաձայն չէ. «Չեմ կարծում, քանի որ մեկ մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու համար, համաներում չեն հայտարարում: Ահա 2009 եւ 2011թթ հայտարարված համաներումն  ուղղված էր քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, սակայն այն ժամանակ ազատ էր արձակվել մարդկանց մեծ խումբ կամ գոնե կրճատվել էր պատիժը կրելու ժամանակահատվածը»: