Մի ծաղկով գարուն չի գա, ուստի գլխավոր դատախազի փոփոխոթյունը չի հանգեցնի համակարգի բարեփոխման, որը խրված է կոռուպցիայի մեջ եւ գերադասում է տասնյակ անմեղ մարդկանց ՔԿՀ-ներ ուղարկել: Այս մասին հոկտեմբերի մեկին գլխավոր դատախազի թեկնածուին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հաղորդել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը Գեւորգ Կոստանյանի դեմ է քվեարկելու: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ընդգծել է, որ 2008է մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը պետք է որոշվի. «Չեմ կարծում, որ կկարողանաք լուծել ոլորտում առկա խնդիրները: Չէ որ մտադիր չեք դեմ գնալ Սերժ Սարգսյանի դեմ: Մենք դեմ քվեարկելու ձեր թեկնածությանը»:

Իր հերթին ՀՅ Դաշնբակցության խմբակցությա քարտուղար Աղվան Վարդանյանը նկատել է, որ Կոստանյանի եւ Դաշնակցության հանդիպումից հետո եւ հնչած հարցերի պատասխանները ստանալուց հետո, որոշում են կայացրել քվեարկել ըստ իրենց հայեցողության:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասել է, որ Գեւորգ Կոստանյանը լուրջ աջակցությունկստանա պատգամավորական կորպուսի կողմից, քանի որ դա ցանկանում են նաեւ այլ քաղաքական ուժեր. «Բարեփոխումների իրկանացաման հարցում Կոստանյանին հատուկ դեր կհատկացվի: Չեմ ուզում լիրիկական ուղիով գնալ: Սակայն ուզում եմ ասել, որ նկատել եմ Կոստանյանի բարեխղճությունը, իսկ քվեարկել հանուն բարեխղճության նշանակում է քայլ անել դեպի ապագա»:

Կոստանյանի թեկնածությանը կողմ է նաեւ ՕԵԿ խմբակցությունը, որը իշխող կոալիցիայի կազմում է: Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը նիստի ընթացքում իր որոշումը չի բարձրաձայնել: